Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ․Տերյան փողոց, 1/10 հողամաս հասցեում գտնվող 0.00579 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, ծածկագիր՝ 11-004-0039-0207).
1) օտարվող հողամասի 1(մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության համապատասխան:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |