Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0109--0059 կադաստրային ծածկագրով 2.2487 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալությամբ տրամադրելու համար:
1) վարձակալությամբ տրամադրվող 2.2487 հա մակերեսով հողամասի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 12000 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |