Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց 7 շենք 24 հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց 7 շենք 24 հասցեում գտնվող, 11-004-0039-0192 ծածկագրով տարածքում առկա 0.00412 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 77․2 քմ գումարային արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սուսաննա Միշայի Յարալյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00412 հա մակերեսով հողամասի համար՝ 50350 (հիսուն հազար երեք հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,
2) 77․2 քմ գումարային արտաքին մակերեսով կառույցի համար՝ 93350 (իննսուներեք հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |