Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Անտառագործների փողոց 70/1 հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Անտառագործների փողոց 70/1 հասցեում գտնվող, 11-004-0162-0015 կադաստրային ծածկագրով 0.00366 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 28․0 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ անասնաշենք, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վարազդատ Սարգսի Խաչիկյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.00366 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (36․6 x 1221) 44700 (քառասունչորս հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ չափով։
2) 28․0 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ /28․0 x 2418/ 67750 (վաթսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
|