Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 11-004-0293-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.15742 հա մակերեսով վարելահողը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող՝ ընդհանուր 0.15742 հա մակերեսով հողամասի մեկնարկային գին սահմանել 260000 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |