Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքում շինարարական աշխատանքներ իրականացնելու, համայնքի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ անցկացնելու, ինչպես նաև ջրի պոմպ ձեռքբերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2023 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի պոմպակայանի համար նոր պոմպ ձեռք բերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսերը կատարել մեկ անձից: |