Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի բնակիչ Աշոտ Սուրենի Խաչիկյանի 21.11.2022 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Որպես նվիրաբերություն ընդունել Աշոտ Սուրենի Խաչիկյանի սեփականությունը հանդիսացող գույքը (բնակելի կառուցապատման Կոթի 51 փողոց 5 հողամաս սեփականության վկայական N 18122013-11-0017, Կոթի 1-ին փողոց, 7-րդ փակուղի, 4 բնակելի տուն սեփականության վկայական N 26122012-11-0009, գյուղ Կոթի վարելահող 0.72 հա սեփականության վկայական N18122013-11-0023 և գյուղ Կոթի վարելահող 0.38 հա սեփականության վկայական N18122013-11-0016)։
2․ Նվիրաբերվող գույքը հատկացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներից հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բռնագաղթված և անօթևան մնացած հայ ընտանիքներին:
|