Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի, Հաղթանակ բնակավայրում գտնվող՝ N 29012024-11-0052 վկայականի համարով ընդհանուր՝ 0.26765 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը (11-043-0163-0006 կադաստրային ծածկագրով 0.07237 հա գյուղատնտեսական նշանակության հնդավոր, 11-043-0163-0013 կադաստրային ծածկագրով 0․09217 հա գյուղատնտեսական նշանակության հնդավոր, 11-043-0163-0014 կադաստրային ծածկագրով 0․07684 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող, 11-043-0163-0007 կադաստրային ծածկագրով 0․02627 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող)։
1) ընդհանուր 0․26765 հա մակերեսով հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել 860000 ՀՀ դրամ,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |