Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Ստեղծել համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ հետևյալ կազմերով՝
ա) զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, գույքի կառավարման տարեկան ծրագրի, բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի և այլ ֆինանսատնտեսական հարցերով)
Հանձնաժողովի նախագահ՝
Գաբրիելյան Արարատ Նասիբի
անդամներ՝
Աբազյան Կարեն Հովիկի Խեչումյան Արտաշես Աշոտի Ամիրաղյան Վանուշ Սերոժի Ղուլիջանյան Սերյոժա Ռոբերտի
բ) քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է ճարտարապետության, քաղաքային և գյուղական բնակավայրերի քաղաքաշինության, հողային ֆոնդի օգտագործման և պահպանման, գյուղատնտեսության, բնակարանային ֆոնդի և այլ՝ անշարժ գույքին վերաբերվող հարցերով)
Հանձնաժողովի նախագահ՝
Մամյան Գևորգ Հրանտի
անդամներ՝
Մուղդուսյան Անահիտ Միշայի Բաղդասարյան Մհեր Վաչիկի Ամիրաղյան Վանուշ Սերոժի Ղարագյոզյան Արտակ Սուրենի
գ)կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, բնության պահպանության, սոցիալական, մայրության և մանկության հաշմանդամության, աշխատանքի զբաղվածության, հասարակայնության հետ և արտաքին կապերի հարցերով)
Հանձնաժողովի նախագահ՝
Մելիքյան Թամարա Կառլենի
անդամներ՝
Անանյան Քաջիկ Սենիկի Բահադուրյան Մխիթար Միշայի Աբազյան Կարեն Հովիկի Բեգլարյան Հայկանուշ Խորենի
դ) իրավական, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային խնդիրների համակարգային խնդիրների լուծման նպատակով մշակված կանոնակարգերի, կանոնադրությունների, ընթացակարգերի, կանոնների, կարգերի և այլ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրման և քննարկամն, բնակավայրերի պաշտպանությանը և անվտանգությանը առնչվող հարցերով)
Հանձնաժողովի նախագահ՝
Աբովյան Արմեն Սամվելի
անդամներ՝
Մուղդուսյան Անահիտ Միշայի Բեգլարյան Հայկանուշ Խորենի Ղուլիջանյան Սերյոժա Ռոբերտի Գաբրիելյան Արարատ Նասիբի
ե) ենթակառուցվածքներին և կոմունիկացիաներին առնչվող հարցերով մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքային հիմնարկներին առնչվող էներգետիկ, կապի և այլ հաղորդակցությունների կոմունալ տնտեսությունների հարցերով)»
Հանձնաժողովի նախագահ՝
Պարանյան Արայիկ Սեյրանի
անդամներ՝
Բերոյան Աիդա Վարդանի Նալբանդյան Սամսոն Վարանգուլի Փարսադանյան Անահիտ Ամիրի Գրիգորյան Աշոտ Միխայլի
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |