Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-041-0718-0227 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողամաս) 0.5926 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող ընդհանուր հողամասի համար մեկնարկային գին սահմանել 400000 ՀՀ դրամ:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |