Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար բնակավայրի 11-049-0107-0009 կադաստրային ծածկագրով 0.12307 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող), 11-049-0107-0010 կադաստրային ծածկագրով 0.21287 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող), 11-049-0107-0007 կադաստրային ծածկագրով հողամասից 0.15102 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող) և 11-049-0107-0008 կադաստրային ծածկագրով հողամասից 0.27932 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը։ |