Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող N 26062023-11-0044 վկայականի համարով ընդհանուր՝ 7.41559 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը (11-016-0129-0012 կադաստրային ծածկագրով 0.53744 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող , 11-016-0129-0013 կադաստրային ծածկագրով 3.01766 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող և 11-016-0129-0014 կադաստրային ծածկագրով 3.86049 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր ) վարձակալությամբ տրամադրելու համար:
1) ընդհանուր՝ 7.41559 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 60000 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |