Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-043-0160-0020 կադաստրային ծածկագրով 4․4934 հա մակերեսով ընդերքի օգտագործման համար տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 4․4934 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 100000 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 20 տարի:
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |