Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 46-րդ փողոց, 32/1 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Մարտին Գառնիկի Ապրիկյանի 08.08.2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 46-րդ փողոց, 32/1 հողամաս հասցեում գտնվող Մարտին Գառնիկի Ապրիկյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0018-0004, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00564 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Մարտին Գառնիկի Ապրիկյանի (ծնված 03.03.1977 թվականին) սեփականության իրավունքը: