Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 301-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով  2006 թվականի  մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ  Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան, 35-րդ փողոց, 20/1 հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոլվացման կետը (անավարտ շինություն) կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան, 35-րդ փողոց, 20/1 հասցեում գտնվող,  11-019-0006-0012 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.00684 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող օրինական ճանաչված 56․13 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 55․33 քմ) ավտոլվացման կետը (անավարտ շինություն), օտարել կառույցն իրականացրած Մհեր Գառնիկի Շահումյանին (ծնված 01.09.1981 թվականին):

2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

1) 0.00684 հա մակերեսով հողամասի համար՝ 35250 (երեսունհինգ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

2) 56.13 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 441550 (չորս հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման համաձայն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱ ՆՈՒՐԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(775.57 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner