Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի սեփականությունը հանդիսացող 4.66515 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 11-0410315-0001, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալությամբ տրամադրելու համար:
1) 4.66515 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճար սահմանել 7000 ՀՀ դրամ :
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |