Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-025-0106-0144 ծածկագրով 1.02965 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող), ըստ կից ներկայացվող և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, 1.01265 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 1.01265 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 12000 ՀՀ դրամ (տարեկան): 2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 4) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |