ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 3291-Ա
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի բյուջեից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ին հատկացնել 530 092 ՀՀ դրամ գումար՝ Ալբանիայի Տիրանա քաղաքում 2024 թվականի սեպտեմբերի 25-30-ը կայանալիք G1 կարգի միջազգային մրցաշարին Նոյեմբերյան համայնքի մարզիկ Սերգեյ Մերուժանի Դավթյանի մասնակցությունն ապահովելու նպատակով։
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Մ. ԱՂԱՄՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան