 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՄԱՐՏԻ 2025թվականի N 603-Ա
ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՅԼ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 կադաստրային ծածկագրով 0․17468 հա ամկերեսով հողամասից (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առանձնացնել 0․05637 հա մակերեսով հողամաս:
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 ծածկագրով հողամասից (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առանձնացված 0․05637 հա մակերեսով հողամասը միավորել 11-041-0096-0039 կադաստրային ծածկագրով 0․06192 հա մակերեսով հողամասի հետ և ընդհանուր 0․11829 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ կատարել պետական գրանցում:
3․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 կադաստրային ծածկագրով հողամասի առանձնացման արդյունքում մնացած 0․11832 հա մակերեսով հողամասի և հողամասում առկա գույքի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) նկատմամբ որպես առանձին գույքային միավոր կատարել պետական գրանցում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան