ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թվականի N 3685-Ա
ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով , «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 11-017-0013-0003 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.065 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ, և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
2. Առանձնացված 0.065 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ ԲԱղանիս, 7-րդ փողոց, 2--դ նրբանցք 4/1 հողամաս հասցեում, փոստային դասիչ՝ 4105։
3. Անշարժ գույքը, որպես գույքային առանձին միավոր, պետական գրանցում տալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան