 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՄԱՐՏԻ 2025թվականի N 597-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 06/12/2022 թվականի թիվ 231-Ն որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Տարոն Նվերի Ալավերդյանի և Անի Աշոտի Քոսակյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Ոսկեպար 4-րդ փողոց, 6-րդ փակուղի 10 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-049-0033-0072) բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների համար Տարոն Նվերի Ալավերդյանին և Անի Աշոտի Քոսակյանին տալ շինարարության թույլտվություն։
- Համասեփականատերերը պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան