ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4 /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 3907-Ա
ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-025-0006-0003 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.11010 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
- Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել կադաստրի կոմիտե:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Նոյեմբերյան