Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 3042-Ա

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 46-րդ փողոց, 32/1 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Մարտին Գառնիկի Ապրիկյանի 08.08.2024 թվականի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ  

ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 46-րդ փողոց, 32/1 հողամաս հասցեում գտնվող Մարտին Գառնիկի Ապրիկյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0018-0004, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00564 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Մարտին Գառնիկի Ապրիկյանի (ծնված 03.03.1977 թվականին) սեփականության իրավունքը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան