Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 3911-Ա

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 565-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Ալբերտ Արտավազդի Բեջանյանի կողմից  06.12.2024 թվականին տրված  համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող քաղաք Այրում Ա.Աբովյան փողոց 11/3 խորդանոց հասցեում գտնվող 0.00282 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-012-0106-0091, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված խորդանոցը և սպասարկման համար նախատեսված 0.00282 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Ալբերտ Արտավազդի Բեջանյանին:

2. Ալբերտ Արտավազդի Բեջանյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե  պետք է վճարի 68200 (28.2 x 2418)  ՀՀ դրամ  900395119135 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 34450 (28.2 x 1221) ՀՀ դրամ 900395119127 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:

3.  Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Նոյեմբերյան