Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի թիվ 247-Ա որոշումը, և որ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Զարինե Ռևազի Ղազինյանի (նույնականացման քարտ 007044175, տրված 21․08.2015 թվականին, 047-ի կողմից) 30.07.2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․Նոյեմբերյան, Կամոյի փողոց, 4/7 խորդանոց հասցեում գտնվող 0.0031 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0049-0148, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 31,0 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 21,7 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.0031 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Զարինե Ռևազի Ղազինյանին:
2. Զարինե Ռևազի Ղազինյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 37900 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 37500 ՀՀ դրամ 900395101158 հաշվին (կադաստրային արժեք), որպես կառույցի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: